Միջազգային դիտորդները «մեծ առաջընթաց» են նկատել

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրել են արտասահմանցի անկախ դիտորդներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի` Իսրայելի ներկայացուցիչ Բարուխ բեն Ներիան: Նրա խոսքով, դիտորդները եղել են Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արտաշատում և Աբովյանում:

Ըստ ԱՄՆ ներկայացուցիչ Լիդիա Լաուսոնի` Հայաստանում ԱԺ ընտրություններն ընթացել են առանց խախտումների և համապատասխանում են միջազգային չափորոշիչներին:

Մեկ այլ դիտորդ` Աննա Չուրդովան` Չեխիայից, նշել է, որ ՀՀ-ում նախորդ ԱԺ ընտրությունների համեմատ՝ այս անգամ ընտրություններն անցել են ավելի լավ մթնոլորտում: Նշենք, որ սա նրա երկրորդ դիտորդական առաքելությունն է Հայաստանում:

«Փոքր թերություններ իհարկե կային: Դուք կարող եք հպարտանալ, որովհետև այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց եք ապրել և տարածաշրջանում ներկայանում եք իբրև ժողովրդավար երկիր»,-ընգծել է նա:

Մեկնաբանել