Ֆրանսիան և Հունաստանը տապալել են եվրոպական շուկաները

Այսօր Եվրամիության ֆոնդային շուկաները բացվել են գնանշումների անկմամբ։

Առևտրաշրջանի բացումից մոտ երկու րոպե անց Փարիզի բորսայի գլխավոր ինդեքսն անկում է ապրել 1,63%-ով, Ֆրանկֆուրտինը՝ 0,69%-ով, Միլանինը՝ 2,25%-ով, Բրյուսելինը՝ 1,21%-ով, Ամստերդամինը՝ 1,78%-ով։

Եվրամիության ֆինանսական շուկան այսօր բացվել է դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկմամբ։ Երևանի ժամանակով ժ․ 10։30-ի դրությամբ եվրո-դոլար փոխարժեքը կազմել է €1/$1,3002։ Առավոտյան առևտրաշրջանի ընթացքում եվրոպական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,61%-ով։

Շուկաների անհանգստությունը մեծապես պայմանավորված է ոչ այնքան Ֆրանսիայում 17-ամյա ընդմիջումից հետո սոցիալիստների իշխանության գալով, որքան Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որտեղ ոչ մի քաղաքական կուսակցության չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը։ «Հունաստանում ուժեղացել է անկայունությունը, ինչը կարող է հանգեցնել եվրոգոտուց երկրի հեռացմանը, ինչն էլ աղետալի հետևանքներ կունենա եվրոպական միասնական արժույթի համար»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է Լոնդոնի ֆոնդային բորսայի աշխատակիցները։

Մեկնաբանել