Նախնական տվյալների համաձայն՝ Տադիչը ստացել է ձայների 26,7%-ը, Նիկոլիչը՝ 25,5%-ը։
Երեկ Սերբիայում նաև խորհրդարանական ընտրություններ էին։ Ըստ էքզիթ փոլի արդյունքների՝ Նիկոլիչի գլխավորած Սերբական առաջադիմական կուսակացությունը ստացել է ձայների 24,7 %-ը, իսկ Տադիչի Դեմոկրատական կուսակցությունը՝ 23,2%-ը։ Ընտրություններին հայտը կազմել է 58,7%։
Հիշեցնենք, որ Տադիչը ապրիլի սկզբին հայտարարել էր ի լիազորությունները վայր դնելու մասին, թեև դրանք ավարտվում են 2013թ․ փետրվարին։ Ն ա հայտարարել էր նաև, որ իր պաշտոնից վաղաժամ է հրաժարվում, որպեսզի քաղաքացիները իր առաջարկած բարեփոխումների փաթեթը հաստատելու կամ մերժելու հնարավություն ունենան։