Սահմանվել են թանկարժեք մետաղների գնման գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»  գործակալության կողմից մայիսի 7-13-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման  գները` արտահայտված ՀՀ դրամով:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ոսկու համար սահմանվել է գնման գին`19117.91 (+33.15), բացթողնման գին` 20780.34 (+36.04), արծաթի համար` գնման` 354.03 (-5.07), բացթողնման գին` 384.81 (-5.52),   պլատինի համար, համապատասխանաբար` 18043.58 (-45.06) և 19612.59 (-48.98), պալադիումի համար` գնման  գին` 7790.64 (+31.14),  բացթողնման`  8468.09 (+33.85):