«ՀԿԵ» կողմից գնման ցուցանիշը 2012թ. կգերազանցի 4 մլրդ դրամը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կշարունակի համագործակցել հայկական «Մոբիլ-Թիվի» ընկերության հետ: Վերջինս գծի մակերեսային կառույցի ռետինետեխնիկական նյութեր է մատակարարում երկաթուղու կարիքների համար: Այս համագործակցությունը «ՀԿԵ»-ի հայրենական արտադրության խթանման քաղաքականության մասն է:

Ինչպես տեղեկացնում են «ՀԿԵ» մամուլի ծառայությունից, 2011 թ. ընկերության կողմից գնման ծավալները գերազանցել են 2 մլրդ դրամը, իսկ 2012 թ. այս ցուցանիշը կգերազանցի 4 մլրդ-ը: Գնման ժամանակ «ՀԿԵ»-ն առավելություն է տվել տեղական ընկերություններին: Բացի դրանից` «ՀԿԵ»-ն վերջին երեք տարիներին ՀՀ-ում ստեղծել է մոտ 2000 նոր աշխատատեղ:

Մեկնաբանել