Մեկնարկել է ՀՀ բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, փաստաթղթերի ընդունումը կտևի մինչև հունիսի 1-ը ներառյալ:
Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհեր՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտություններին, ընդունելության քննություններին, անվճար և վճարովի տեղերին, վարձաչափերին կարելի է ծանոթանալ ԿԳՆ կայքում: