Միգրանտները ռուսերենի պարտադիր քննություն կհանձնեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային և շրջանային իշխանություններին հանձնարարել է մինչև այս տարվա նոյեմբեր գաստարբայտերների համար ռուսերենի, Ռուսաստանի պատմության և ռուսական օրենսդրության հիմունքների պարտադիր քննություն սահմանել, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«ՌԴ կառավարությունը ՌԴ պետական իշխանության մարմինների սուբյեկտների հետ համատեղ պետք է մինչև 2012թ. նոյեմբեր ապահովի ռուսերենի, Ռուսաստանի պատմության, ՌԴ օրենսդրության հիմունքների պարտադիր քննության սահմանում աշխատանքային միգրանտների համար՝ բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների»,- ասված է Պուտինի՝ այսօր ստորագրած հրամանագրի տեքստում։

Մեկնաբանել