Ռուսաստանը Վրաստանից ժողովրդավարական է․ Բուրջանաձե

Բուրջանաձեն, մեկնաբանելով Ռուսաստանի բողոքի ցույցերը և դրանց ընթացքում իրավապահ մարմինների գործողությունները, նշել է, թե այդպիսի բաներ տեղի են ունենում Գերմանիայւոմ, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում։

«Ես որևէ վնասված գլուխ կամ արյունոտ մարդ չեմ տեսել Ռուսաստանի ոստիկանների գործողությունների ընթացքում»,-ասել է Բուրջանաձեն՝ հավելելով, որ Թբիլիսում Ռուսթավելի պողոտայում ցույցերի ընթացքում ոստիկանները բավական դաժան են գործել, երբ մահացել էր երեք ցուցարար և մեկ ոստիկան։ «Որտե՞ղ էին այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները, երբ դաժանաբար ծեծում էին սեփական ժողովրդի ներակայցուցուիչներին, լրագրողնրեին, իսկ այժմ զայրանում են Ռուսաստանի  ոստիկանության գործողություններով», -ասել է նախկին խոսնակը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ վրացական բանտերում է գտնվում 40 քաղբանատարկյալ։ Այսօր Բուրջանաձեն նաև շնորհավորական նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ երդմնակալության արարողության և պարտականությունների ստանձնման կապակցությամբ։

Հատկանաշկան է, որ պաշտոնական Թբիլիսին Պուտինի երդմնակալության կապակցությամբ այսօր հայատարարել է թե չի տեսնում երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկար։

«Հաշվի առնելով Պուտինի քաղաքական ոճը և հայտարարոթյոնները՝ անհնար է լավատեսկան կանխատեսումներ անել», -հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարարՆիկոլոս Վաշակիձեն։

Նրա խոսքով՝  մինչև Ռուսաստանը չապաօկուպացնի Աբխազիան և Հարավային Օսիան, երկկողմ դիվանագիտական հարաբերութունները չեն վերականգնվի։