Հացադուլով մտավորականներից պահանջում է մտածել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց նստած` նա բողոքում է ոչ ազատ ընտրությունների դեմ և կոչ անում մտավորականությանը ելքեր որոնել` քննարկել, վիճել, մի հարմար տարբերակ գտնել և երկիրը փրկել կործանումից:

«Հիմա հասարակությունը պիտի բոյկոտի այս ընտրությունները և կազմակերպի այլընտրանքային ընտրություններ. ընտրելով իր պատկերացրած վերադաս մարմինը` հասարակությունը ալտերատիվ իշխանության տարբերակ կստեղծի»,- նշել է նա` ընդունելով, որ սկզբնական շրջանում այդ իշխանությունը լուրջ չի ընդունվի: «Սակայն, երբ այն հասարակության կողմից ընկալվեց` որպես իր իրական ընտրյալը, դրանից հետո, ես համոզված եմ, որ ուժային կառույցներն էլ` որպես իրական իշխանություն, դիտարկելու են այլընտրանքային ձևով ընտրվածին»:Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշել է, որ Մարտի 1-ը չբացահայտելով առաջ գնացող իշխանությունն իր հետևից թողնում է վախի մթնոլորտ, իսկ այն անարդարության հաստատման շատ մեծ գործոն է:

Հացադուլավորին պաշտոնյաները նկատում են ու անցնում: «Իշխանություններից ուշադրություն չկա, ու ես չեմ էլ սպասում,- բացատրել է նա:- Իմ պահանջն էլ իշխանությունից չէ, հասարակությունից է, քանի որ իշխանությունը հասարակությանը ուշադրություն կդարձնի միայն այն ժամանակ, երբ այն ուժեղ լինի: Դրա համար հասարակությունը պիտի փորձի այս ստրուկ ընտրություններից գնալ այլ տիպի` այլընտրանքային ընտրությունների»,- նշել է նա: Ըստ Վարդանյանի` 5-5 տոկոս ստացած ըդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում կարող են միայն ճչալ, հարց լուծել չեն կարող:

Մեկնաբանել