Օ’Սալիվանը` աշխարհի քառակի չեմպիոն

Անգլիացի Ռոնի Օ’Սալիվանը երեկ դարձել է սնուկերի աշխարհի չեմպիոն։ Եզրափակիչում նա 18:11 (5:3, 5:4, 5:3) հաշվով հաղթել է իր հայրենակից Ալի Քարթերին։ Այս մասին հաղորդում է Eurosport-ը։

Սնուկերի այս վարպետները 4 տարի առաջ էլ էին միասին դուրս եկել եզրափակիչ և այն ժամանակ Օ’Սալիվանը կրկին ուժեղ է գտնվել մրցակցից` 18։8։ Այսպիսով, աշխարհի ուժեղագույն սնուկերիստներից մեկը՝ Ռոնի Օ’Սալիվանը 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Օ’Սալիվանն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև 2001, 2004, 2008թթ․-ին։ Այս ցուցանիշով նա Ջոն Հիգինսի հետ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ 7 տիտղոս ունի Սթիվեն Հենդրին, 6-ական՝ Սթիվ Դևիսը և Ռեյ Ռիարդոն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել