Իրաքի նախկին վարչապետը հետախուզման մեջ է Ինտերպոլի կողմից

Հաշեմին մեղադրվում է Իրաքում ահաբեկչական գործունեությանն աջակցելու և ֆինանսավորելու մեջ։ Ըստ Ինտերպոլի՝ Լիոնում գտնվող կենտրոնակայանի՝ հրամանը տրվել է Իրաքի իշխանությունների հարցմանը համապատասխան։

Իրաքի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նուիրի ալ Մալիքիի գլխավորությամբ, Հաշեմիին մեղադրում են նաև մի շարք քաղաքական գործիչների և դատավորների սպանության կազմակերպման մեջ։ Հաշեմիին և նրա 73 համախոհներին երեք հարյուր մեղադրանք է ներկայացվել։

Հաշեմին հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները և նշում, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի։ Անցած տարի դեկտեմբերին Հաշեմին Բաղդադի կողմից իր դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրելուց հետո ապաստան էր գտել Իրաքի Քրդական ինքնավարությունում։ Այնուհետ Հաշեմին մեկնել էր Կատար և Սաուդյան Արաբիա, իսկ այժմ Թուրքիայում է։