Ռուսաստանն իրականացնում է աշխարհում անվտանգության ապահովման քաղաքականություն. Պուտին

Կարմիր հրապարակում ելույթում ունենալով` նա նշել է, որ «67 տարի առաջ տապալվեց նացիզմը` զարհուրելի և ցինիկ ուժը: Եվ մենք իրավունք չունենք մոռանալ, թե ինչպես է այն ծնվել, ամրացել և նենգափոխվել ողձջ աշխարհի աչքի առաջ»: Պուտինը նշել է, որ Երկրորդ համաշխարհայինը հնարավոր դարձավ, քանի որ ժամանակին նացիզմին չտրվեց համակարգված հակադարձում: «Արդյունքում, մարդկությունը ստիպված եղավ վճարել անմոռանալի գին»,- ասել է նա:

«Հիմա Ռուսաստանը հետևողականորեն իրականացնում է աշխարհում անվտանգության ապահովման քաղաքականություն, և մենք մեծ բարոյական իրավունք ունենք սկզբունքորեն և համառորեն պահել մեր այդ դիրքը, քանի որ հատկապես մեր երկիրն է ընդունել նացիզմի հուժկու հարվածը, հակադարձել այն հերոսաբար, անցել դաժան փորձության միջով և որոշել պատերազմի ավարտը»,- ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանել