Մեսսին Դրենտեին նեգր է անվանել

«Էվերտոնի» կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն, ով ավելի վաղ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, պատմել է իր և «Բարսելոնայի» հարձակվողԼիոնել Մեսսիի հարաբերությունների մասին:

«Իսպանիայում ես շատ եմ խաղացել Մեսսիի դեմ, և մենք մշտապես խնդիրներ ենք ունեցել: Նա ինձ անվանել է նեգր, և ես չէի կարողանում հասկանալ դա: Մամադու Դիարան, որի հետ ես խաղացել եմ «Ռեալի» կազմում, ևս մշտապես զայրանում էր, երբ նրան նեգր էին անվանում մեր թիմակիցները` Իգուաինն ու Հայնցեն: «Հերկուլես» – «Բարսելոնա» խաղի ժամանակ իմ և Մեսսիի միջև բախում տեղի ունեցավ: Այնուհետև նա մեկնեց ձեռքը, որից հետո մի քանի անգամ կրկնեց` «Բարև, նեգր», – հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Voetbalcentraal-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com