Տիմոշենկոյին տեղափոխել են հիվանդանոց

Ականատեսների խոսքով` նախկին վարչապետը տեղափոխվել է «Շտապ օգնության» մեքենայով` ոստիկանության առանձնահատուկ հսկողությամբ: Հիվանդանոցի տարածքում են եղել Տիմոշենկոյի համակիրները, որ վանկարկել են. « Юле – волю!» («Ազատություն Յուլյային»):

Ուկրաինական «Ունիան» գործակալությունը հաղորդում է, որ հիվանդանոցից դուրս գալ արգելվել է բոլոր հիվանդներին:

Տիմոշենկոյի դատապաշտպան Սերգեյ Վլասենկան հաղորդել է, որ նախկին վարչապետին պիտի բուժի գերմանացի բժիշկը, իսկ եթե «Ուկրաինայի առողջապահության նախարարության անձնակազմից մեկնումեկը փորձի մոտենալ նրան, ապա Տիմոշենկոն նորից ստիպված կլինի «ոչ» ասել»:

Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ ընդդիմադիր քաղաքական գործչի` հիվանդանոց տեղափոխումը կարող է լիցքաթափել դիվանագիտական այն ճգնաժամը, որին առերեսվել են Տիմոշենկոյի` հացադուլն սկսելու պահից:

Մեկնաբանել