Հայաստանը 47-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 47-րդ հորիզոնականում։ Նախորդ ամսվա համեմատ նրա դիրքը չի փոխվել։

Առհասարակ, վարկանշային աղյուսակում մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։ Այն շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Գերմանիան, Ուրուգվայը, Նիդեռլանդները, Պորտուգալիան և այլն։ Լավագույն տասնյակում տեղի է ունեցել միայն մեկ փոփոխություն՝ Արգենտիայի հավաքականը բարձրացել է 9-րդ հորիզոնական՝ շրջանցելով Աշխարհի առաջնության որակավորման փուլում եվրոպական Բ խմբում Հայաստանի մրացակից Դանիային։ Այդ խմբում մեր մյուս մրցակից Իտալիան 12-րդն է, Չեխիան՝ 26-րդը, Բուլղարիան՝ 96-րդը, Մալթան՝ 150-րդը։

Մեր հարևաններից Վարստանը 95-րդն է, Ադրբեջանը՝ 109-րդը, Իրանը՝ 52-րդը, Թուրքիան՝ 33-րդը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել