Ֆերհեյնը մեծ օգուտ կտա Հայաստանի հավաքականին. Ռուբեն Հայրապետյան

Երերկ De Telegraaf-ը գրեց, որ Ռայմոնդ Ֆերհեյնը, ով ժամանակին աշխատել է Գուս Հիդինկի, Ֆրանկ Ռայկարդի և Դիկ Ադվոկաատի մարզչական շտաբերում, պայմանագիր է կնքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 2 տարում կօգնի Վարդան Մինասյանին: Այդուհետ ՀՖՖ-ն հաղորդագրություն տարածեց, որ մարզչի հետ համաձայնություն կա, բայց պայմանագիրը դեռ կնքված չէ:

Այսօր Ֆերհեյնի մասին խոսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն հայրապետյանը, ով ֆեյբուքի իր էջում պատասխանելով հարցին` ո՞րն է լինելու Ֆերհեյնի դերը մեր հավաքականում, գրել է. «Հոլանդացի մարզիչը մասնագիտությամբ վելուծաբան, հոգեբան և վերականգնողական լավագույն մարզիչներից մեկն է ամբողջ Եվրոպայում: Եվ ես կարծում եմ` շատ մեծ օգուտ կտա մեր թիմին»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել