Պրանդելի. Բալոտելին այլևս սխալվելու իրավունք չունի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է Եվրո 2012-ին հավաքականի նախապատրաստական գործընթացի մասին:

«Եվրոպայի առաջնության հայտացուցակում անակնկալներ չեն լինի: Բալոտելի՞: Մենք պետք է երկրորդ հնարավորությունը տանք տաղանդավոր խաղացողներին: Մարիոն այլևս սխալվելու իրավունք չունի: Վստահ եմ, որ նա այլևս չի սխալվի:

Ինչ վերաբերում հավաքականից իմ հեռանալու մասին շշուկներին, ապա ես ֆեդերացիայի հետ պայմանագիր ունեմ մինչև 2014 թ. և հարգում եմ այն: Ցանկանում եմ շարունակել աշխատանքը, սակայն հասկանում եմ, որ մարզչական գործում շատ բան արդյունքներից է կախված: Մենք առաջնությունը կսկսենք լուրջ մրցակցի՝ Իսպանիայի դեմ խաղով: Կարծում եմ, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» դուրս մնալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից նրան ավելի ուժեղ են դարձրել: Այնպես որ պետք է ավելի զգույշ լինենք», – Պրանդելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել