Ատլետիկոն նվաճեց Եվրոպա լիգայի չեմպիոնական տիտղոսը

Եվրոպա լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն»Բուխարեստում 3:0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի«Ատլետիկի» և նկատմամբ ու նվաճեց պատվավոր գավաթը:

Հանդիպման 7-րդ րոպեին «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն ասես ոչնչից իր համար պահ ստեղծեց և ձախ ոտքով հրաշալի հարված կատարեց, Իրաիսոսն անզոր էր` 1:0: Այդուհետ Բյելսայի սաներն ակտիվացան, սակայն նրանց մոտ չէր ստացվում եզրափակիչ հարվածը:

34-րդ րոպեին Ֆալկաոն կրկնապատկեց հաշիվը: Այս անգամ մեղավոր էին «Ատլետիկի» պաշտպանները: Երկրորդ գոլից հետո Դիեգո Սիմեոնեի սաները հանգստացրին խաղն ու այն հասցրին հաղթական ավարտին: Ընդմիջումից հետո նույնպես բասկերի գրոհներն իրենց մեջ սրություն չէին պարունակում, իսկ 85-րդ րոպեին Դիեգոն հեշտությամբ ճեղքեց «Ատլետիկի» պաշտպանությունն ու հաշիվը դարձրեց խոշոր:

Այսպիսով, «Ատլետիկոն» երկրորդ անգամ արժանացավ Եվրոպա լիգայի չեմպիոնական տիտղոսին, իսկ «Ատլետիկի» առաջին փորձը ձախողվեց: Հիշեցնենք, որ Մադրիդցիներն այս մրցաշարն առաջին անգամ հաղթել են 2010 թվականին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել