Իսպանիան ազգայնացնում է Bankia-ի 45%-ը

«Բանկի կապիտալում մասնաբաժին ունենալն անհրաժեշտ է հենց նրա կայունության ապահովման համար»,- ասված է Իսպանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում։

€4,5 մլրդ-ը, որ բանկը կառավարությունից ստացել էր 2010թ. և 2011թ., կփոխակերպվի մայր ընկերության բաժնետոմսերով, իսկ այնուհետ Բանկերի վերակառուցման պետական հիմնադրամը (FROB) կստանա Bankia-ի բաժնետոմսերի 45%-ը։

Նշենք, որ Bankia-ն իր գործունեությունը գլխավորապես ծավալում է Իսպանիայում։ Բանկն ունի մոտ 12 մլն հաճախորդ։ 2001թ. ամռանից ի վեր՝ Bankia-ի բաժնետոմսերը վաճառվում են Իսպանիայի ֆոնդային բորսայում։ Բանկի շուկայական կապիտալիզացիան €6,4 մլրդ է։ Իսպանական բանկերի շրջանում Bankia-ն ունի ամենամեծ թվով չմարած վարկերը։

Մեկնաբանել