Մաշտոցի պուրակի ակտիվիստները հաղթանակ կտոնեն

Մաշտոցի պուրակի ակտիվիստները մայիսի 13-ին կհավաքվեն` տոնելու հանրության հաղթանակը: Պուրակում կանցկացվեն բնապահպանական պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:

Ակտիվիստները կամփոփեն իրենց քաղաքացիական շարժման նվաճումները և կներկայացնեն հետագա անելիքները:

Ակտիվիստները Facebook-յան էջում գրում են, որ շարունակելու են պայքարը: «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն»,-նշել են նրանք:
Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստների 90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները:

Մեկնաբանել