Բացի այդ՝ Սահմանադրական դատարանին կհանձնվեն Եգիպտոսի խորհրդարանի՝ քաղաքական իրավունքների մասին օրենքում վերջերս ընդունած փոփոխությունները, որոնք երկրում հայտնի են՝ որպես նախկին վարչակարգի խոշորագույն գործիչների քաղաքական մեկուսացման մասին օրենք և վերջիններիս արգելում են առաջադրվել նախագահի պաշտոնում։
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), չնայած խորհրդարանի հետ կոնֆլիկտից հետո իր գործունեության ժամանակավոր դադարեցմանը, հայտարարել էր, որ պետության ղեկավարի ընտրությունները կանցկացվեն ճիշտ ժամանակին։
Օրեր առաջ Եգիպտոսի խորհրդարանը սկսել էր քննարկել ԿԸՀ-ի աշխատանքը։ Վերջինս իր հերթին դա ընդունել էր՝ որպես «ոտնձգություն հանձնաժողովի անկախության նկատմամբ» և մինչև մայիսի 12-ը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։