Վետերան-երկաթուղայինները նյութական օգնություն են ստացել

Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհվածերի հիշատակին: Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դրվել զոհված երկաթուղայինների և Անհայտ զինվորի հուշարձանին:

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրել են 20 մլն վագոն՝ զինվորներով, ռազմական տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով: 1941-1945 թթ. երկաթուղայինները վերականգնել են 120 հազ. կմ գիծ, 13 հազ. փոքր և 3 հազ. խոշոր կամուրջ»,-ընգծել է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Ինչպես տեղեկացնում են «ՀԿԵ» մամուլի ծառայությունից, տոնի կապակցությամբ 61 վետերան-երկաթուղային, Արցախյան պատերազմի 142 մասնակից երկաթուղային և վեց զոհված ազատամարտիկի ընտանիք ստացել է նյութական օգնություն, համապատասխանաբար` 50 հազ., 30 և 50 հազարական դրամ:

Մեկնաբանել