Թուրքիայում կրկին զինվորականների են ձերբակալել

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դատարանի որոշման մասին հայտնի է դարձել անցյալ գիշեր։

Ձերբակալված զինվորականների թվում են հինգ գործող գեներալ մայոր և ավիացիայի մարշալ։ Նրանք բոլորը ձերբակալվել են մայիսի 8-ին՝ «փետրվարի 28»-ի գործով ձերբակալությունների չորրորդ ալիքի շրջանակում։

Հետաքննությունը վարում է Անկարայի դատախազության բաժիններից մեկը։ Առաջին խուզարկություններն ու ձերբակալություններն իրականացվել են այս տարվա ապրիլի սկզբին։ «Փետրվարի 28»-ի գործի շրջանակում ներկայում ձերբակալված է ավելի քան 30 մարդ, որոնց թվում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության նախկին ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան զինվորականներ։

Ձերբակալվածները կասկածվում կամ մեղադրվում են 1997թ. փետրվարի 28-ի հեղաշրջման (որը հայտնի է «հետմոդեռնիստական հեղաշրջում» անունով) նախապատրաստմանն ու իրականացմանը մասնակցություն ունենալու մեջ։ Չնայած այն բանին, որ հեղաշրջումն իրականացվել է անարյուն և Սահմանադրության գործողության ու խորհրդարանի աշխատանքի պահպանմամբ, Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ այն մեծ վնաս է հասցրել երկրի զարգացմանը, ինչի համար էլ այդ իրադարձությունների մասնակիցները պետք է պատժվեն։

Մեկնաբանել