Հունաստան – Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառվում են

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայկական ֆուտբոլի երկրպագուներին ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում կայանալիք Հունաստանի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել այցելելով հետևյալ վեբ-կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստան հավաքականը Հունաստանի հետ խաղի հաջորդ օրը կվերդառնա Երևան, որտեղ հունիսի 5-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com