Ֆերհեյնը պայմանագիր է կնքել Բանանցի հետ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյնը, ով 2008 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ ընդգրկված էր Գուս Հիդինկի մարզչական շտաբում, կդառնա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականը: Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ ֆերհեյնը կաշխատի նաև «Բանանցում»։
 
««Բանանց» ֆուտբոլային ակումբը հետամուտ լինելով իր նախընտրած քաղաքականությանը ֆուտբոլի զարգացման գործում, սկսում է ֆուտբոլային ակադեմիայի թիմերի կազմավորումը եւ հունիսի 1-ից ակումբի ֆուտբոլային ակադեմիայում արդեն կգործեն մինչեւ 12, 13, 14, 15 տարեկան ֆուտբոլիստների խմբերը, որոնք մարզվելու են հոլանդացի հանհրահայտ մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյնի եւ նրա օգնականներ Խարտ Անդեվիլի ու Ռայմոնդ Աթիվիլդի ղեկավարությամբ: «Բանանց» ֆուտբոլային ակումբի ու հոլանդացի մարզիչների միջեւ արդեն պայմանագիր է ստորագրվել ըստ որի, հոլանդացի մարզիչների հետ մեկտեղ պատանի ֆուտբոլիստների մարզումային գործընթացին մասնակցելու են նաեւ ակումբի մարզիչներ Արթուր Ոսկանյանը, Տիգրան Առաքելյանը, Արտա Օսեյանը եւ Արսեն Պետրոսյանը: Հատուկ նախատեսված ծրագրով թիմերը հիմնականում մարզվելու են Ռայմոնդ Ֆերհեյնի գլխավորությամբ, սակայն մարզումային գործընթացը լինելու է կոլեկտիվ ու բոլոր խմբերի հետ կիրառվելու են տարիաքային բնորոշ մոտեցումները: Ռայմոնդ Ֆերհեյնը արդեն հայտնի է իր գործնեությամբ ամբողջ Եվրոպայում եւ ժամանակին աշխատել է այնպիսի մարզիչների հետ ինչպիսիք են  Ֆրանկ Ռեյկարդը, Գուուս Հիդինգը, Դիկ Ադվոկատը եւ Գարի Սպիդը: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում հարցազրույցը Ռայմենդ Ֆերհեյնի հետ:

– Պարոն Ֆերհեյն ինչ նպատակներով եք եկել «Բանանց» ակումբ,  և ինչ նպատակներ ունեք պատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար:

–  Եթե ցանկանում եք սահմանել նպատակները, մինչ դա անելը միշտ կարիք է լինում ուսումնասիրելներկայիս իրավիճակը, իսկ ներկայումս հայկական ֆուտբոլում կան շատ բաներ, որոնք արդեն լավ ենընթանում,մենք դա նկատում ենք ազգային հավաքականի մակարդակով, միաժամանակ դա կարելի էտեսնել երիտասարդների մակարդկով , երբ տեսնում ենք այս բոլոր երիտասարդ տաղանդավորխաացողներին, սակայն պատանեկան եւ երիտասարդական թիմերի և ազգային հավաքականի միջևկա որոշակի տարածություն, և մեր տպատակն է կատարել այս քայլը երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին հասցնել ու դարձնել մինչև միջազգային մակարդակի խաղացողներ:

– Դուք արդեն մի քանի օր է` Հայաստանում եք, հետեւլ եք «Բանանցի» պատանեկան թիմերի մարզումները: Ձեր կարծիքով մենք ունենք հաջողության հանսելու հնարավորություն,  ներուժ:

–  Այո, պատանեկան թիմերում ներուժը շատ մեծ է, և ինչպես ասացի`ազգային հավաքականը ապացուցում է, որ ներուժ կա: Ազգային հավաքականը ցույց է տալիս, որ իրավիճակը գնալով լավանում է: Ուղղակի ազգային հավաքականում կա լավ ֆուտբոլիստների մի փոքր խումբ, իսկ այժմ մենք ցանկանում ենք ունենալ լավ ֆուտբոլիստների մի մեծ խումբ, որպեսզի ավելի ուժեղացնենք ազգային թիմը: Երբ հետևում ենք պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների խաղին, նկատում ենք մեծ թվով տաղանդավոր, հմուտ խաղացողներ, և մեր գործն է լինելու կենտրոնանալ տակտիկական, ֆիզիկական, պատրաստվածության վրա, որպեսզի կատարենք այդ քայլը:

– Այս տարիքային խմբում, բնականաբար, մարզումներն ու ձեր մոտեցումը տարբերվում է հավաքական թիմերից, ձեր մոտեցումները տարբեր են լինելու հավաքականի և երիտասարդների նկատմամբ, թե դուք հիմանականում ձգտում եք հասնել նույն նպատակին, բայց տարբեր միջոցներով:

– Չեմ ցանկանում ինչ-որ բան ասել ազգային հավաքականի մասին:  Ինչ վերաբերում է  ակումբին, ապա «Բանանցում» իրականացվող այս ծրագրի ամենակարևոր բանն այն է, որ հոլանդացի մարզիչներն այստեղ են, որ օգնեն, բայց նրանք պարտադիր չէ որ միշտ գտնվեն Հայաստանում, քանի որ ընդհանուր մոտեցուման նպատակն է, որ մի քանի տարի հետո հայ մարզիչները լինեն առաջատար, գլխավորեն ակադեմիան, կառուցեն հայկական ֆուտբոլը: Դա նշանակում է, որ հենց սկզբից հայ մազիչները պետք է պատասխանատվությամբ մոտենան ամեն ինչին, մեր միակ նպատակն է օգնել նրանց մոտակա 2 տարվա ընթացքում:

– Իսկ Եվրոայում կա՞ն թիմեր, որոնք աշխատում են նույն ծրագրով, որով աշխատելու է«Բանանցը»:

– Այս նույն կոնցեպցիան ես զարգացրել եմ Հոլանդիայում, Ռոտերդամում 2006-2009թթ. ընթացքում,կոնցեպցիան հիմնված է ֆուտբոլի և տարբեր բնագավառների մասնագետների համակեցության վրա:Այժմ այդ ակադեմիան Հոլանդիայի լավագույն ակադեմիան է,վերջին տարվա ընթաքում ակադեմիան ճանաչվեց լավագույնը Հոլանդիայում, մրցանակ ստացավ, այն ազգային տարբեր տարիքային  թիմերում ամենամեծ թվով ֆուտբոլիստներն ունի, իսկ Չեմպիոնների լիգայում երկրորդ տեղն էզբաղեցրել միայն երիտասարդ խաղացողներով: Մենք միաժամանակ ձգտում ենք նույնն անելայստեղ` «Բանանցում»:

«Բանանց» ՖԱ
Մամլո ծառայություն