Ռուսաստանում էլ բենզինը կթանկանա

Խնդիրն այն է, որ ապրիլին ավարտվել է նավթային ընկերությունների և կառավարության ոչ պաշտոնական` գների սառեցման պայմանավորությունը: Արդեն իսկ ամեն շաբաթավերջում բենզինի գինը լիտրի համար կավելանա 10-15 կոպեկով:

Կանխատեսվում է, որ հուլիսին գները թռիչք կունենան, քանի որ նավթային ընկերություններին պետք կլինի փակել առաջին կիսամյակի պարտքերը: Լավատեսական սցենարով` առաջիկա երկու ամսում բենզինի գինը կաճի 5-7%-ով, իսկ իրատեսական հայացքով` ապրիլին արդեն իսկ Аи-95-ի գինն աճել է 5%-ով:

Շուտով Ռուսաստանում, թերևս, կգործեն վառելիքի նոր ակցիզներ. այդ մասին կառավարությունն արդեն իսկ ընդունել է որոշում: Մասնագետները հաշվում են, որ եթե նավթի գինը հասնի $140 բարելի դիմաց, ապա բենզինի գինը կաճի 46%-ով` մոտ 1.5 անգամ: