Եվրոպան պետք է հետևի ԱՄՆ-ի օրինակին. Օբամա

Տնտեսական բարդ իրադրությունը Եվրոպայում կարող է ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա։ Սիեթլում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։

Օբամայի կարծիքով՝ Եվրոպայում իրավիճակը շարունակում է բավական բարդ մնալ, քանի որ Հին աշխարհի իշխանությունները շատ ավելի վճռական քայլերի չեն դիմել՝ ի տարբերություն ԱՄՆ-ի իշխանությունների։

Ըստ Օբամայի՝ թեև ԱՄՆ-ը հաղթահարել է ճգնաժամը, մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված՝ մասնավորապես՝ կապված բենզինի, բնակարանենրի գների և կրթության ոլորտի հետ։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում որոշիչ գործոն է լինելու հենց տնտեսության վերականագնման հարցը։

Մեկնաբանել