Ռաուլը 4 հազար եվրոյով փրկել է իր նախկին ակումբը սնանկացումից

Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը 4 հազար եվրո է փոխանցել իր առաջին ակումբին՝ «Սան Կրիստոբալին»։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Հենց այդքան գումար էր անհրաժեշտ ակումբին պարտքերը փակելու համար։

Հիշեցնենք, որ Ռաուլը 1988-1990թթ․-ին խաղացել է «Սան Կրիստոբալում», որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com