Արգենտինան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ սեռափոխությունը կարող է իրականացվել առանց լրացուցիչ հետազոտությունների: Երկրի Սենատը միաձայն ընդունել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավական սեռափոխության մասին օրենքը:
Նշենք, որ նախկինում այս գործընթացը տարիներ էր տևում. սկզբից սեռափոխ լինել ցանկացողները հերթագրվում էին վիրահատության համար, հետո սպասում էին իրենց իրավական կարգավիճակի համապատասխան փոփոխություններին: Այժմ վերոհիշյալ անձանց հնարավորություն է տրվում փոխել իրենց կարգավիճակը պաշտոնական փաստաթղթերում մինչև վիրահատությունը, մինչդեռ այլ երկրներում նմանատիպ վիրահատության համար անհրաժեշտ է բազմաթիվ մասնագետների, այդ թվում` հոգեբանների եզրակացությունը: