Հնարավոր է՝ Սարկոզիին հարցաքննեն

Հնարավոր է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր լիազորությունների ավարտից և անձեռնմխելիությունը կորցնելուց հետո հարցաքննվի։

Նրան դատարան կկանչեն կոռուպցիային և նախըտրական անօրինական ֆիանանսավորմանն առնչվող մի շարք գործերի շրջանակում, հաղորդում է AFP-ն։ Սա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի կեսին, երբ նա պաշտոնապես կհեռանա նախագահի պաշտոնից՝ այն փոխանցելով նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին։

Սարիկոզին հերքում է իր մասնակցությունը կոռուպցիոն հանցագործություններին։

Ֆրանսիացի մի շարք փորաձագետների կարծիքով՝ դատարանները ներկայում բավական համարաձակ են գործում։

Սարկոզիի անունը կապվում է «Կարաչիի գործի» հետ։ Այսպես՝ 1994-1995թթ․ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Բալադյուրը և այդ ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սարկոզին շահույթներ սնաոլւ նպատակով գումարներ են տրամադրել մի շարք միջնորդների, որոնք իրականացրել են ֆրանսիական սուզանավերի վաճառքը Սաուդյան Արաբիային և Պակիստանին։

Սարկոզին, զրկվելով անձեռնմխելիությունից, հարկադրված կլինի ցուցմունքներ տալ նաև իր «Հանուն ժողովրդական շարժման» կուսկացության անօրինական ֆինանսավորման վերաբերյալ։

Մեկնաբանել