Իսպանիայում 100 եվրոյով մարմնավաճառություն կդասավանդեն

Իսպանական Վալենսիայում մարմնավաճառության դասընթաց կանցկացվի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել «աշխարհի հնագույն մասնագիտության» մասին, և այդ ամենը չափազանց մատչելի գնով`100 եվրոյով: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան պրոֆեսիոնալ մարմնավաճառի վկայական և, հնարավոր է` <<աշխատանքի>> տեղավորվեն:

Այս յուրահատուկ դասընթացի կազմակերպիչները համոզված են, որ նման բիզնես մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է իմանալ սեքսի ողջ պատմությունը, ինչպես է այն ժամանակի ընթացքում ենթարկվել փոփոխության ոչ միյան Իսպանիայում, այլ նաև ամբողջ աշխարհում, ինչ փողեր են շրջանառվում այս ոլորտում և ինչ եկամուտ կարելի է ունենալ այս աշխատանքից: Ի լրումն այս ամենի` «ուսանողները» կուսումնասիրեն նաև սեքսի և սեռական ծառայությունների մատուցմանն առնչվող օրենսդրությունը: Դասընթացի առանցքային մասերից է լինելու գործնական աշխատանքը: Պարապմունքները կանցկացվեն փոքր խմբերով, և մասնակիցները կարող են ընտրել իրենց անհրաժեշտ դասերի թվաքանակը: