«Իշխող ուժերին ձեռնտու է կոալիցիան, կարծում եմ, Հանրապետականը, Բարգավաճն ու ՕԵԿ-ը կմիանան, և ավելի հավանական է կոալիցիայի մեջ մտնի Կոնգրեսը, քան` «Ժառանգություն»-ը»,- նշեց Սադոյանը:
Ըստ նրա` Լևոն տեր-Պետրոսյանի հիմնական խնդիրն էր մի փոքր տարածք ունենալը, ինչը և ունեցավ: «Ես դեռ 2007 թվականի նոյեմբերին եմ հայտարարել, որ այս ուժերի նպատակը ոչ թե գաղափարական փոփոխություններ անելն է, այլ իշխանության մեջ գոնե մի փոքր տեղ ունենալը: Հետագա ամբողջ ընթացքը` մարտի 1-ին որոշակի քայլերի չգնալը, տրոհումը «Ազատ դեմոկրատներ»-ի, դա է ցույց տալիս»,- նշեց նա:
Քաղաքական ուժերից Արշակ Սադոյանը համակրում է Արթուր Բաղդասարյանին. «Հեչ չէի ուզի դա ասել, բայց Արթուր Բաղդասարյանը բավական գրագետ քարոզարշավ տարավ»: Կուսակցական ամենաճիշտ քարոզարշավն, ըստ Սադոյանի, իրականացրեց ՀՀԿ-ն: «Ես ստիպված եմ, չնայած երևի չարժեր բաց տեքստով ասել, որ Հանրապետականը կարողացավ բոլոր ուժերի ուղեղներում կաթացնել, որ վայ-վայ-վայ, հիմա տեսեք` ինչ ենք անելու… [արդար ընտրություններ անցկացնելու առումով]: Ու բոլորը, նույնիսկ, կարծես, Կոնգրեսը կուտը կերավ»,- ասաց նա: