Յուրա Մովսիսյան. Ես մնում եմ Կրասնոդարում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխելու է թիմը:

«Համացանցում անհիմն նորություններ են պտտվում: Ես մնում եմ «Կրասնոդարում»: Ես դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ: Եթե, այնուամենայնիվ, լինեն տարբերակներ, ապա ես կցանկանայի խաղալ Անգլիայում կամ Գերմանիայում, կամ այլ ուժեղ առաջնությունում:

Ռուսաստանի առաջնությունը ուժեղ է, որում ներդրվում են չափազանց մեծ գումարներ: Այստեղ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում: Կարծում եմ` Ռուսաստանի Պրեմիեր լիգան կարելի է դասել լավագույն 5-6 առաջնությունների շարքին: Այս մրցաշրջանն ինձ համար նոր ակումբում առաջինն էր: Չեմ կարող ասել, թե գոհ եմ, սակայն վատ չստացվեց», – նշել է հայազգի ֆուտբոլիստը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել