Պուտինը կօգնի օսեթներին

«Մենք բոլորս գիտենք, թե ձեր պաշտոնակալությանն ինչ է նախորդել: Ես հույս ունեմ, որ իրադրությունը կբարելավվի: Ձեր երկիրը բավական շատ տնտեսական և սոցիալական խնդիրներ ունի»,- ասել է Պուտին` Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի հետ հանդիպմանը:

Տիբիլիովը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը ապրիլի 19-ին: Նա հաղթել է նախագահի ընտրությունների երկրորդ կրկնակի փուլում: Առաջին ընտրության արդյունքներով` առաջատար էր նրա մրցակից, ընդդիմադիր Ալլա Ջիոևան. արդյունքներն անվավեր էին ճանաչվել թույլ տրված խախտումների պատճառով:

«Հարավային Օսեթիայի սկզբնավորման պահից իսկ Ռուսաստանը զորակցել է օսեթներին իրենց նորագուն պատմության ճանապարհին: Մենք կդաշնակցենք նաև խաղաղության այս օրերում` օգնելով, որ տնտեսական և սոցիալական ոլորտները շուտափույթ վերականգնվեն»,- նշել է ՌԴ նախագահը` առաջարկելով քննարկել այդ մասին բոլոր առկա հարցերն առավել մասնրամասնորեն:

Մեկնաբանել