Միլանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Տիագո Սիլվան

«Միլանի» բրազլիացի պաշտպան Տիագո Սիլվան ճանաչվել է ակումբի 2011/12 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ հաղթելով «ռոսոներիների» երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում: Այս մասին հայտնում է O Globo-ն:

Հետաքրքիր է, որ երկրորդ տեղը զբաղեցրել է թիմի վետերան Ալեսանդրո Նեստան, ով արդեն հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին, իսկ երրորդը Զլատան Իբրահիմովիչն է:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Սիլվան մասնակցել է 27 խաղի և դարձել` 2 գոլի հեղինակ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել