«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է, որ իր թիմն արժանի է Անգլիայի չեմպիոն հռչակվել:
«Այս մրցաշրջանում մենք լավագույն խաղն ենք ցուցադրել Պրեմիեր լիգայում: Եթե անգամ չենք հաղթել, միևնույն է լավ ենք խաղացել և արժանի ենք չեմպիոնության: Առաջին կիսամյակը գերազանց անցկացրինք: Այդուհանդերձ, անհնար է ամբողջ տարին նույն մակարդակի վրա խաղալ և 1 ամիս խնդիրներ ունեցանք: Մենք հիմար սխալների պատճառով գոլեր էինք ընդունում և չէինք օգտագործում մեր հնարավորությունները:
Հնարավոր է` ՔՊՌ-ի հետ խաղից առաջ թիմի վրա լուրջ ճնշում գործադրվի: Ամեն դեպքում հանդիպումը շատ կարևոր է: Վստահ եմ, որ լավ ենք խաղալու»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com