Վան Պերսին կարող է լքել Արսենալը. Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Ռոբին Վան Պերսին կարող է ամռանը հեռանալ ակումբից, եթե «կանոնիրները» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեն: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ «Արսենալը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Տոտենհեմին» և«Նյուքասլին» գերազանցելով համապատասխանաբար մեկ և երկու միավորով:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալու իրավունք են ստանում առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ չորրորդը պետք է մասնակցի որակավորման փուլին:

«Ենթադրում եմ, որ Վան Պերսիի որոշումը շատ բանով կախված կլինի մրցաշարային աղյուսակում մեր վերջնական դիրքից: Բնական է՝ ես էլ կնախընտրեի հանդես գալ Չեմպիոնների լիգայում, սակայն Եվրոպայի լիգան էլ ամենավատ տարբերակը չէ», – Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com