Բարսելոնայի հետ խաղում կորցնելու բան չունենք. Լյորենտե

«Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն իր կարծիքն է արտահայտել Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասին, որտեղ Բիլբաոյի թիմը ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ:

«Ատելտիկոյից» կրած պարտությունը նշանակում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղադաշտ դուրս կգանք առանց վախի: Այդ խաղում կխաղանք մեզնից ուժեղ թիմի դեմ, սակայն ֆավորիտները միշտ չէ, որ հաղթում են: Պետք է լավատես մնանք: Եզրափակիչում կորցնելու ոչինչ չունենք: Եթե ցուցադրեն մեր առավելագույն հնարավորությունները, ապա հաղթելու շանս կունենանք», – ասել է Լյորենտեն:

Մարզական գործընկեր` SportArmenia.com