Դորտմունդի Բորուսիան ոսկե դուբլ ձևակերպեց

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 5:2 հաշվով ջախջախեց Մյունխենի «Բավարիային» և պատմության մեջ առաջին անգամ ոսկե դուբլ ձևակերպեց:

Ամբողջ խաղն անցավ «Բորուսիայի» կատարյալ առավելությամբ: Արդեն 3-րդ րոպեին Յակուբ Բլաշիկովսկու փոխանցումից հետո Սինձի Կագավան բացեց հաշիվը: 24-րդ րոպեին դորտմունդցիների դարպասապահ Վայդենֆելլերը սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Մարիո Գոմեսի նկատմամբ, իսկ Արյեն Ռոբենը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը` 1:1 (25 ր.): 16 րոպե անց մրցավարը կրկին 11 մետրանոց նշանակեց, այս անգամ արդեն «Բավարիայի» դարպասին, Հումլեսը նույնպես չվրիպեց` 2:1: Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 3:1:

Ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպի սաների առավելությունը կրկին ակնհայտ էր: 58-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 4:1: 75-րդ րոպեին Ռիբերրին հաջողվեց իր թիմի երկրորդ գնդակը խփել, սակայն 6 րոպե անց Լևանդովսկին հեթ-տրիկ ձևակերպեց և կրկին հաշիվը դարձրեց խոշոր: «Բորուսիա» – «Բավարիա»` 5:2:

Մեկնաբանել