Ռեալի պատմական արդյունքը. 100 միավոր` 1 մրցաշրջանում

Քիչ առաջ ավարտվեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը։ Թեպետ մի քանի տուր առաջ հայտնի էր դարձել, որ չեմպիոն է հռչակվում Մադրիդի «Ռեալը», այդուհանդերձ «արքայական» ակումբի առջև այսօրվա խաղում դրված էր մեկ այլ խնդիր՝ հաղթել և մտնել պատմության մեջ՝ որպես մեկ առաջնության ընթացքում ամենաշատ միավոր հավաքած թիմ։ Մինչև հիմա ամենալավ արդյունքը պատկանում էր «Բարսելոնային»․ 2009/10 մրցաշրջանում Գվարդիոլայի սաները կարողացել էին վաստակել 99 միավոր։ Այսօր մադրիդցիները լուծեցին իրենց առջև դրված խնդիրը՝ ջախջախիչ հաշվով հաղթելով «Մալյորկային»։

38-րդ տուրից հետո հայտնի դարձան նաև այն երեք թիմերի անունները, որոնք լքում են Լա լիգան՝ «Սանտանդեր», «Խիխոն» և «Վիլյառեալ»։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր․

«Ռայո Վալեկանո» – «Գրանադա» 1։0

1։0՝ Տամուդո (90ր․)

«Մալագա» – «Խիխոն» 1։0

1։0՝ Ռոնդոն (49ր․)

«Խետաֆե» – «Սարագոսա» 0։2

0։1՝ Ապոնո (56ր․, 11մ․), 0։2՝ Պոշտիգա (90ր․)

«Վիլյառեալ» – «Ատլետիկո» Մ․ 0։1

0։1՝ Ֆալկաո (88ր․)

«Լևանտե» – «Ատլետիկ» Բ․ 3։0

1։0՝ Ղեզալ (46ր․), 2։0՝ Գեզալ (67ր․), 3։0՝ Ֆարինյոս (87ր․, 11մ․)

«Էսպանյոլ» – «Սևիլյա» 1։1

0։1՝ Նեգրեդո (45ր․), 1։1՝ Կուտինյո (66ր․)

«Սանտանդեր» – «Օսասունա» 2։4

1։0՝ Ստուանի (1), 1։1՝ Բալդե (54ր․), 1։2՝ Ցեխուդո (67ր․), 1։3՝ Գարսիա (71ր․), 2։3՝ Բուստարա՝ (83ր․), 2։4՝ Դե Բարոս (90ր․)

«Ռեալ» Մ․ – «Մալյորկա» 4։1

1։0՝ Ռոնալդու (19ր․), 2։0՝ Բենզեմա (23ր․), 3։0՝ Օզիլ (49ր․), 3։1՝ Կաստոր (52ր․), 4։1՝ Օզիլ (58ր․)

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել