Լիբիայում ՆԱՏՕ-ի ավիահարվածներից 72 խաղաղ բնակիչ է զոհվել

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի օդուժի հարվածներից առնվազն 72 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել հետաքննել Լիբիայի տարածքում անցյալ տարի հասցրած օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքները:

ՆԱՏՕ-ն հայտարարում է այդ հարցով Լիբիայի իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին, սակայն նշում է, որ զոհերի ճշգրիտ թիվը որոշել հնարավոր չէ:

Մեկնաբանել