Մայիս 14, բարի լույս

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին կայացած արտահերթ նիստում ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Թեկնածուները մանդատները կարող են վայր դնել մինչև Ազգային ժողովի առաջին նիստը: Հինգերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ նիստը կգումարի մայիսի 31-ին, այն կվարի ամենատարեց պատգամավորը: