Հունաստանը կորցնում է կառավարություն ձևավորվելու վերջին շանսը

Հունաստանը քաղաքական ճգնաժամի շեմին է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ուլտրաձախ ՍԻՐԻԶԱ բլոկի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն այսօր չի մասնակցելու կոլացիոն կառավարության ձևավորվման բանակցություններին։

Ցիպրասի՝ բանակցությունների մասնակցությունից հրաժարման հետևանքով երկրում, հնարավոր է, կրկին ընտրություններ անցկացվեն, որոնց ընթացքում, ըստ հարցումների, հնարավոր է՝ հաղթի կուսակցությունը, որը դեմ է Եվրամիությունից ֆինանսական օգնության ստացմանը։

Նշենք, որ այսօր կոալիցիոն կառավարության ձևավորման աշխատանքներին Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլյասը հրավիրել է չորս կուսակցությունների առաջնորդներին։

Ցիպրասը հրաժարվել է կոալիցիա կազմել այն կուսակցությունների հետ, որոնք կողմ են ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքած պայմանագրերին, որոնք ֆինանսական աջակցության դիմաց նախատեսում են խնայողության խիստ միջոցառումներ։

Մինչ այժմ առաջատար մյուս կուսակցություններին՝ «Համահունական սոցիալիստական շարժմանը» (ՊԱՍՕԿ) և աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարությանը», չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել կոալիցիայի ձևավորվման շուրջ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Նոր ժողովրդավարություն»-ը ստացել էր ընտրողների ձայների 18,9%-ը, ՍԻՐԻԶԱ բլոկը՝ 16,8%-ը, իսկ ՊԱՍՕԿ-ը՝ 13,2%-ը։

Մեկնաբանել