Սիրիական ճգնաժամը զգացնել է տալիս Լիբանանում

Բախումների հետևանքով զոհվել է նվազագույնը երկու մարդ, հաղորդում է BBC-ն:

Բախումները սկսվել են սուննի կղերական Շադի ալ Մաուլաուիի ձերբակալման պատճառով, որը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ»: Նրա կողմնակիցները, սակայն, պնդում են, որ նա օգնում էր սիրիացի փախստականներին:

Հյուսիսային նավահանգստային քաղաքում լարվածությունն իր գագաթնակետին է հասել Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի պատճառով: Քաղաքի սուննիները սատարում են սիրիացի ապստամբներին, այնինչ ալավի փոքրամասնությունը զորակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որը նույնպես ալավի է:

Ըստ AFP-ի՝ սիրիական իշխանությունները բազմիցս քննադատել են Լիբանանից փախստականների ճամբարներով զենքի ու զինյալների մուտքը Սիրիա՝ Ասադի տապալման համար պայքարող ապստամբներին օգնելու նպատակով:

Լիբանանը բաժանված է Արևմուտքի կողմից սատարվող և Սիրիական վարչակարգի հանդեպ թշնամական ընդդիմության ու շիական «Հեզբոլլահ»-ի ճամբարի միջև: Վերջինս Դամասոսի և Թեհրանի աջակցությամբ գերիշխում է կառավարությունում:

Փորձագետների կարծիքով Սիրիայում կատարվող բռնությունները կարող են սահմանից այն կողմ անցնել: Լիբանանում արդեն իսկ կան հազարավոր սիրիացի փախստականներ: Վարչապետ Նաջիբ Միքաթին Տրիպոլիի իր բնակարանում քաղաքական, ռազմական և կրոնական գործիչների հետ հանդիպումներ ունենալուց հետո հայտարարել է, որ Տրիպոլիի անվտանգությունը կարմիր գիծ է։

Ներկա դրությամբ Բաբ էլ Թաբբանեն ու Ջաբալ Մուհսենը լիբանանյան բանակի վերահսկողութան ներքո են:

Մեկնաբանել