Մերկելի կուսակցությունը պարտվել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում

Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ստացել է ընտրողների ձայների 26,3%-ը. սա այս կուսակցության վատագույն արդյունքն է Գերմանիայի դաշնային խոշորագույն այս հողում։

Առաջին տեղը զբաղեցրել է սոցիալ-դեմոկրատների ձախ կենտրոնամետ կուսակցությունը՝ ստանալով ձայների 38%-ը։ «Կանաչներին» պաշտպանել է ընտրողների 12%-ը։

Հակառակ կանխատեսումների՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Լանդթագ է անցել «Ազատ դեմոկրատական կուսակցությունը»՝ ստանալով ձայների 8,6%-ը։ Պիրատական կուսակցությունը, որը 7,8% ձայն է ստացել, Լանդթագում կփոխարինի Ձախ կուսակցությանը։

Վերլուծաբանները Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Լանդթագի ընտրություններն անվանել են Բունդեսթագի՝ 2013թ. կայանալիք ընտրությունների գլխավոր փորձ։

Մեկնաբանել