Իրանական բանկերին արգելվել է օգտագործել արտասահմանյան էլ․ փոստ

Էլեկտրոնային փոստի երեք տեղական ծառայություններից մեկը պետք է օգտագործեն նաև քաղաքացիները, որոնք կցանկանան կապվել այս ընկերությունների հետ։ Բացի այդ՝ իրանական կազմակերպություններին կարգադրվել է օգտագործել կայքեր .ir դոմեյնում։

2012թ. ապրիլին լրատվամիջոցները հաղորդել էին Իրանի՝ համաշխարհային սարդոստայնից անջատվելու և փոխարենը սեփական ցանցը ստեղծելու ծրագրերի մասին։ Ավելի ուշ երկրի իշխանությունները հերքեցին համաշխարհային սարդոստայնից հնարավոր անջատման մասին լուրերը։ Սակայն ներքին ցանցի ստեղծման շուրջ աշխատանքները շարունակվում են։

Դրա հետ մեկտեղ իրանցի ինտերնետ օգտագործողների համար հաճախ փակում է լայն տարածում ունեցող արտասահմանյան ռեսուրսների մատչումը։ Այսպես, BlockedInIran ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին Իրանում հնարավոր չի եղել օգտագործել Facebook, MySpace և այլ ռեսուրսներ։

Այս տարվա ապրիլի սկզբին արգելափակվել էր լոնդոնյան օլիմպիադայի կայքը, քանի որ խաղերի խորհրդանիշը վրդովեցրել էր Իրանի իշխանություններին։

Իրանում բնակվող 75 մնլ մարդուց 36 մլն-ը ինտերնետի մատչում ունի, հաղորդում է Agence France-Presse-ը։

Մեկնաբանել