Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկում են Թեհրանի միջուկային ծրագիրը

ՄԱԳԱՏԷ-ն Թեհրանին կասկածում է միջուկային օբյեկտները ռազմական նպատակներով օգտագործելու մեջ։

Բանակցությունների մեկնարկից առաջ գործակալության գլխավոր տեսուչը հայտարարել էր, որ Իրանը պետք է ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի մատչում երկրի միջուկային ծրագրին առնչություն ունեցող մարդկանց, օբյեկտների և տեղեկատվության նկատմամբ։

Նախորդ բանակցությունները, որ տեղի էին ունեցել 2012թ. փետրվարին, ավարտվել էին անարդյունք։ Իրանը վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

ՄԱԿ-ի փորձագետները վերջերս մտահոգություն էին հայտնել՝ կապված իրանական միջուկային օբյեկտներից մեկի տվյալների հետ․ որոշ աղբյուրների համաձայն՝ այդ օբյեկտում աշխատանքներ են տարվում փորձարկումների հետքերը թաքցնելու ուղղությաբ։ Խոսքը Պարչին ռազմաբազայի մասին է, որտեղ հետախուզական արբանյակները ֆիքսել են շինարարական և հողափոր ծանր տեխնիկայի տեղաշարժ։