Հայտնի են Եվրո 2012-ի մասնակից թիմերի կարգախոսները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցված օգտատերերը որոշել են Եվրո 2012-ի մասնակից թիմերի կարգախոսները, որոնք փակցվելու են թիմերին տեղափոխող ավտոբուսների վրա։

Անգլիա․ «Մեկ մրցանակ, երկու երկիր, երեք առյուծ»

Ֆրանսիա․«Նոր պատմություն, նոր երազանք, միասնական նպատակ»

Իսպանիա․ «Ապրելու նպատակը երազելու նպատակն է։ Կեցցե՛ Իսպանիան»

Իռլանդիա․ «Խոսի՛ր ոտքերով, խաղա՛ սրտով»

Լեհաստան․ «Միասին անհնարինը դառնում է հնարավոր»

Չեխիա․ «Դուք աջակցում եք, մենք հաղթում»

Ռուսաստան․ «Խաղա՛ հոգով։ Պայքարի՛ր մինչև վերջ»

Շվեդիա․ «Եղե՛ք այնտեղ։ Զգացե՛ք դա։ Որսացե՛ք երազանքը»

Ուկրաինա․ «Ուկրաինացիներ, մեր ժամանակը եկել է»

Հոլանդիա․ «11 առյուծներ, միլիոնավոր երկրպագուներ։ Միասին մենք ուժեղ ենք»

Գերմանիա․ «Խաղից խաղ դեպի հզոր նպատակ»

Պորտուգալիա․ «Այստեղ բաբախում են 10 միլիոն սրտեր»

Դանիա․ «Անվախ վիկինգներ»

Հունաստան․ «Բնածին մարտիկներ»

Իտալիա․ «Կապույտով ներկե՛նք Եվրոպան»

Խորվաթիա․ «Մեր հպարտությունը մեր ուժն է»

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել