Մայիսի 15-ից 19-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Երևանում այս օրերին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ: