Անանդ – Գելֆանդ․ Դեռևս հաղթող չկա

Մոսկվայի Տրետյակովսկու անվան պատկերասրահում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող Վիշվանաթհան Անանդ – Բորիս Գելֆանդ մրցավեճը: Մենք տեղեկացրել էինք, որ նախորդ երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Այսօր կայացել է երրորդ պարտիան։ Շախմատիստները կրկին չեն կարողացել պարզել ուժեղագույնին, գրանցվել է ոչ-ոքի։ Խաղից հետո հնդիկ գրոսմայստերն ասել է, որ այսօր լավագույնս չգործեց պարտիայի վերջնամասում, երբ չէր նկատել նպաստավոր դիրքը 36-րդ քայլից հետո։ Այդուհանդերձ, նա վերջում հավելել է, որ այսօրվա պարտիան ավելի լավն էր, քան առաջինը, երբ կրկին սպիտակներով հարձակվում էր Գելֆանդի պաշտպանական դիրքերին։ 3-րդ տուրից հետո ընդհանուր դիմակայության հաշիվը 1.5:1.5 է:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել